Նորություններ

Նոր գիրք հայկական ավանդույթների մասին

Ուշագրավ 2015-02-25

“Pomegranate Publishing” հրատարակչությունը (ԱՄՆ, Հարավային Կարոլինա) հրատարակել է “Mariam’s Easter Parade” անվանումով նոր մանկական գիրք, որը պատմում է հայկական մշակույթի ավանդույթների մասին:

Գրքի հեղինակը Մարիաննա Մարկարյանն է, պատկերազարդումների հեղինակը՝ Մարգարեթ Մարկարյան Վասիլևսկին։ Գիրքը պատմում է փոքրիկ աղջկա մասին, ով գուցե չափազանց փոքր է Զատկի նախապատրաստություններին օգնելու համար, սակայն բավականաչափ խելացի սեփական ձևով տոնելու համար։

 
«Որքան կարևոր է ճանաչել և հիշել Ցեղասպանության զոհերին, նույնքան կարևոր է նշել հայկական մշակույթի ավանդույթները, որոնք շարունակում են գոյություն ունենալ սփյուռքում՝ նախկին ԽՍՀՄ-ից մինչև ԱՄՆ և Կանադա»,- նշել է հրատարակիչ Մարիաննա ՄքՔարթին։
 
Գրքում ներկայացված է, թե ինչպես են հայերը տոնում Սուրբ Զատիկը։ Նշված են նաև սոխի կեղևով ձուն ներկելու բաղադրատոմսեր և ձու «կռվեցնելու» խաղի կանոնները։
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: