Նորություններ

Աբրահամը հաջորդ մրցակիցների մասին

Սպորտ 2015-02-23

Արթուր Աբրահամը հերթական վստահորեն պաշտպանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում “WBO” վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Փոլ Սմիթի նկատմամբ երկրորդ հաղթանակից հետո Աբրահամը խոսել է իր հնարավոր մրցակիցների մասին:
«Հարգանքներս Սմիթին, ով դիմացավ մինչև վերջ: Իմ հաջորդ մրցակիցը կլինի կամ Ռոբերտ Շտիգլիցը, կամ Ֆելիքս Շտուրմը: Տեսնենք, թե նրանցից ում հետ եմ հանդիպելու»,- նշել է 35-ամյա Աբրահամը:
 
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը Փոլ Սմիթին դարձյալ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116:112, 117:111, 117:111:
 
Աշխարհի նախկին չեմպիոններ Շտուրմն ու Շտիգլիցը 2014թ.-ի նոյեմբերի 9-ին Շտուտգարտում անցկացրել են մենամարտ, որն ավարտվել էր ոչ ոքի: Այդ մենամարտի հաղթողը պետք է հնարավորություն ստանար հանդիպելու Արթուր Աբրահամի հետ:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: