Նորություններ

Գյումրու թիվ 45 ավագ դպրոցի սանը՝ «Պատանի նկարիչ» մրցույթի հաղթող

Կրթական 2015-01-27

«Պատանի նկարիչ» մրցույթում հաղթող ճանաչված աշակերտներից մեկը Գյումրու թիվ 45 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարինե Դավթյանն էր: Մարինեի «Միասին մենք ընտանիք ենք» խորագրով նկարն իր տարիքային խմբում զբաղեցրել էր I տեղը: 2015թ.-ի հունվարի 24-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Մարինեն պարգևատրվեց պատվոգրով և հեռուստացույցով:

Նույնպիսի մեծարանքով և ուրախությամբ դիմավորեցին Մարինեին իր հարազատ դպրոցում: Իշխում էր բարձր տրամադրություն, հնչում էին անկեղծ շնորհավորանքներ ու գովեստի խոսքեր:

Գյումրու թիվ 45 ավագ դպրոցի մանկավարժական անձնակազմը հպարտ է, որ ունի Դավթյան Մարինեի նման սան, և սրտանց միանում է բոլոր ասված ու չասված շնորհավորանքներին:
 
Դպրոցը հայտնում է իր խորին շնորհակալությունը «Dasaran» կրթական և “NURCARD” կուտակային ծրագրերի տնօրինություներին, կազմակերպիչներին և պատասխանատուներին նման հաճելի պահեր պարգևելու համար: Նախաձեռնությունն իսկապես վարակիչ էր:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: