Նորություններ

Բաց դաս Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում

Կրթական 2015-01-27

Բաց դասերը շարունակում են Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում: Յուրաքանչյուր դաս իմաստավորումների յուրատեսակ շղթա է: VIII «բ» դասարանի աշակերտները ներկայացրեցին կուռ, ամբողջական և իմաստուն հետաքրքիր դասապրոցես: Թումանյանին նվիրված թեմայով դասի ընթացքում ակնառու էր դպրոցականների ճկուն միտքը, նրանց անսպառ կարողություններն ու հմտությունները: Դասը կազմակերպել էր հայոց լեզու և գրականություն ուսուցչուհի Կ. Խլղաթյանը:

Դասը վարեց VIII «բ» դասարանի աշակերտուհի Աղունիկ Թորոսյանը: Դասի փուլային զարգացումը զուգակցվում էր աշակերտների գեղեցիկ ասմունքով: Ներկայացվեց Հ. Թումանյանի ստեղծագործությանընդհանուր բնութագիրը:

Տրվեցին մեկնաբանումներ, հնչեցին քառյակներ, անգիրներ բալլադներից և պոեմներից: Լսվեց Գևորգի գեղեցիկ ձայնը: Երգը հուզեց ներկաներին:
 
Աշակերտները ձեռք էին բերել տեղեկություններ հավաքելու հմտություն և դրանք նպատակին օգտագործելու կարողություն: Դասը յուրատիպ էր և ուսանելի:  

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: