Նորություններ

«Բորուսիան» մնում է ճգնաժամում

Սպորտ 2014-12-18

Անդրադառնալով «Բորուսիայի» և «Վոլֆսբուրգի» միջև անցկացված խաղին՝ Յուրգեն Կլոպը նշել է, որ իր թիմը ժամանակից շուտ հավատաց հաղթանակին:

«Բորուսիան» շարունակում է մնալ ճգնաժամում: Դեռ չենք սովորել խաղալ ֆուտբոլ: Անհրաժեշտ էր պայքարել մինչև վերջին վայրկյանը, սակայն ժամանակից շուտ հավատացինք հաղթանակին»,- ասել է Կլոպը:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի խաղացել դորտմունդցիների կազմում: «Բորուսիան» 15 միավորով 16-րդ տեղում է:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: