Նորություններ

Առակներն ուսուցանում են

Կրթական 2014-12-17

Օրերս տոնական տրամադրություն էր տիրում Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոցի 5 «ա» դասարանում: Դասղեկ և Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Ա. Ավագյանը «Առակներն ուսուցանում են» խորիմաստ անվանումով միջոցառում էր կազմակերպել:
Միջոցառման համար ընտրվել էին Ավետարանի առակներից երեքը՝ «Անառակ որդու վերադարձը», «Տասը կույսերի առակը» և «Որոմների առակը»:
 
Աշակերտները մանկական անմեղությամբ և դերասանական խաղով ներկայացրեցին նշված առակները: Առակները ընդմիջվում էր ճիշտ ընտրված երաժշտությամբ և պարերով:
 
Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենը և փոխտնօրենը, ուսուցիչները, ծնողները և տարբեր դասարանների աշակերտներ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: