Նորություններ

Բաց դաս կերպարվեստ առարկայից

Կրթական 2014-12-17

Օրերս Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցի II «ա» դասարանում տեղի ունեցավ «Անտառային հեքիաթ» թեմայով բաց դաս կերպարվեստ առարկայից: Աշակերտները դիտեցին անտառային տեսարաններ, փորձեցին ճանաչել բնության գեղեցկությունը և խորապես գնահատել գեղեցիկը:
Հրաշալի, ինքնատիպ ու անզուգական պատկերների միջոցով աշակերտները սովորում են արժեքավորել բնության գեղեցկությունը և դառնում նրա մի մասնիկը, իրենց հոգու աչքերով տեսնում անտառի հազարերանգ գույները:
 
«Սիրել բնությունը, աշակերտներին մղել ճանաչել այն, տեսնել նրա գեղեցկությունը և գնահատել»՝ սա է կերպարվեստի երիտասարդ ուսուցչուհի Անահիտ Բրուտյանի գլխավոր խնդիրը:
 
Աշակերտները նկարեցին անտառային հեքիաթներ՝ տարբերակելով գույները և ընդլայնելով իրենց իմացությունը բնության մասին:  Աշակերտների մոտ ձևավորվեց գեղեցիկը տեսնելու, գնահատելու յուրօրինակ զգացողություն:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: