Նորություններ

«Բանավեճի ակումբ»-ի հերթական գործնական հանդիպումը Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում

Կրթական 2014-11-18

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում կայացավ «Բանավեճի ակումբ»-ի հերթական գործնական հանդիպումը, որը կազմակերպել էր դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա. Մելքոնյանը:
Բանավեճի թեման հետևյալն էր՝ «Դպրոցում ստացած գիտելիքները բավարար չեն բուհ ընդունվելու համար»: Կողմ դիրքորոշում ունեցողները որդեգրել էին հետաքրքիր քաղաքականություն, պնդելով, որ կրկնությունը գիտության մայրն է, կրկնուսույցի մոտ հաճախելը գիտելիքի ամրապնդմանն է ուղղված:
 
Նրանց  կառուցողական ելույթը հագեցած էր պնդումներով և փաստարկներով: Մեջբերումներ եղան երկար տարիների մանկավարժական փորձ ունեցող ուսուցիչների խոսքերից:
 
Դեմ դիրքորոշումն ունեցողները ևս զինված էին բանավեճին ճիշտ ընթացքի մեջ դնող նյութերով: «Ռիսկը գործի կեսն է, իսկ մյուս կեսը վստահությունն է սեփական ուժերի նկատմամբ» պնդումը  արդեն խոսում էր այն մասին որ, դեմ դիրքորոշման մասնակիցները վստահ են դպրոցում ստացած իրենց գիտելիքների վրա, մասնավորապես՝ շեշտելով, որ շտեմարանների պարունակությունը ուսուցանվում է դպրոցում:
 
Բանավեճի ավարտին կողմերը մնացին իրենց դիրքորոշումներին համաձայն: Չկային հաղթողներ և պարտվողներ, հաղթեց ընկերությունը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: