Նորություններ

Երեխաները կարողանում են համախմբվել

Կրթական 2014-11-18

«Մեղու», «Ռուսական արջուկ» մրցութային նախագծերը մեծ ոգևորությամբ են անցկացվել Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում: Արձագանքելով կրթական այսօրինակ ծրագրերին՝ երեխաները սովորում են համախմբվել, իրենց միասնականությունը ցուցաբերել համընդհանուր կրթական հետաքրքիր ծրագրերում, գնահատել իրենց ընդհանրական գիտելիքները, լինել առաջամարտիկներ գիտելիքների դժվարին ճանապարհին:

Այս ուսումնական տարվա ընթացքում մասնակիցների թվակազմը զգալի մեծացել է: Դպրոցը սիրով հյուրընկալեց և համագործակցեց նաև հարևան Գնդևազ գյուղի դպրոցականների հետ: Այս մրցութային նախագծերին մեծ լրջությամբ և հետաքրքրվածությամբ են արձագանքում նաև ծնողները: 

 
Նրանք ևս կարևորում են երեխաների առօրյայում հետաքրքիր ու առաջադեմ բոլոր ծրագրերը: Նրանց փոխըմբռնումը, համագործակցությունը դպրոցական կյանքում մեծապես նպաստում են երեխաների կրթադաստիարակչական աշխատանքների բովանդակալից և նպատակային կազմակերպմանը:
 
Ողջունելի են բոլոր ջանքերը, որոնք ուղղված են երեխաների մտավոր, ֆիզիկական հմտությունների ու կարողությունների զարգացմանը, նրանց հոգևոր արժեքների ձևավորմանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: