Նորություններ

«Աշուն»-ը Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցում

Կրթական 2014-11-18

Գյումրու թիվ 28 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ «Աշուն» խորագիրը կրող միջոցառումը: Դպրոցի դահլիճում տոնական տրամադրություն էր տիրում:

Դպրոցի նախակրթարանի ավագ «Ա» նախադպրոցական խմբի սաներն ու Լիզա Նալբանդյանը հերթական գեղեցիկ միջոցառումը մատուցեցին ներկաներին:

 
«Աշուն» խորագիրը կրող միջոցառումը հագեցած էր գեղեցիկ երգ ու տաղով, ասույթներով: Աշնանային շունչն ամենուր էր` բազմերանգ կախարդական գույներ, նկարներ, պաստառներ և դիդակտիկ պարագաներ:
 
Մանուկները ոգևորված էին իրենց ելույթով, իսկ հյուրերը`ջերմացած ու գոհ իրենց փոքրիկներով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: