Նորություններ

«Էներգետիկ ռեսուրսների խնայողության» միջազգային օրվան նվիրված միջոցառում

Կրթական 2014-11-18

Գյումրու Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված «Էներգետիկ ռեսուրսների խնայողության» միջազգային օրվան: Մասնակցում էին դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները:
Միջոցառման նախաձեռնողը և գաղափարական առաջնորդը դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Հրաչյա Սևոյանն էր, ով մշտապես կազմակերպում է նմանատիպ միջոցառումներ և վերջերս էր վերադարձել Թբիլիսիում կայացած միջազգային կոնֆերանսից:
 
Միջոցառման նշանաբանն էր «Միտք սերմանելը նույնն է, թե ծառ տնկես», որը ինքնին խոսուն է և ավելի է քան գովեստը:
 
Դահլիճում տիրում էր աշխույժ մթնոլորտ, աշակերտները ոչ միայն լսում էին ասվածը, այլև աշխույժ բանավեճ ծավալում առանցքային գաղափարների շուրջ`«Ճշմարտությունն ավելի եմ սիրում» սկզբունքով: 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: