Նորություններ

Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսը ՀՀ-ում

Ուշագրավ 2014-11-18

Ընթացքի մեջ է Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսը, որն անց է կացվում Երևանում և որին մասնակցում են շուրջ 300 պատվիրակներ Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից: Թատրոնի միջազգային ինստիտուտը համարվում է կատարողական արվեստների խոշորագույն ցանցն աշխարհում՝ իրականացնելով գեղարվեստական, կրթական ու մարդասիրական ծրագրեր: Այն միավորում է շուրջ 100 երկրների կենտրոններ և անդամ-կազմակերպություններ:
Ինստիտուտի նպատակն է խթանել միջազգային գիտելիքի փոխանակումը և թատերական արվեստի պրակտիկան, ամրապնդել ժողովուրդների միջև բարեկամությունն ու փոխըմբռնումը, ինչպես նաև նպաստել թատերական արվեստի ներկայացուցիչների միջև փոխհամագործակցությանը:
 
Կազմակերպության անդամները ներգրավված են համատեղ միջազգային նախագծերում՝ կազմակերպում են փառատոներ, գիտաժողովներ, սեմինարներ, ինչպես նաև զանազան միջոցառումներ՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան և Պարի միջազգային օրվան:
 
Թատրոնի միջազգային ինստիտուտի անդամները երկու տարին մեկ անգամ համաշխարհային կոնգրեսի շրջանակում հավաքվում են ամփոփելու կատարած աշխատանքները և նախանշելու առաջիկա ծրագրերը:
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: