Նորություններ

Ոչ ոքի Կարլսեն-Անանդ խաղում

Սպորտ 2014-11-18

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի և չեմպիոնի հավակնորդ Վիշվանաթան Անանդի միջև անցկացված խաղում գրանցվել է ոչ ոքի: Նորվեգացի և հնդիկ գրոսմայստերների պարտիան շարունակվել է մինչև 122-րդ քայլը:

Խաղատախտակին երկու արքաներից բացի, մնացել էր միայն Կարլսենի սպիտակ ձին: Մրցախաղի հաշիվը 4:3 էր Կարլսենի օգտին: 8-րդ պարտիան կանցկացվի նոյեմբերի 18-ին:

Սոչիի օլիմպիական ավանում ընթացող մրցախաղի մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: Շախմատիստները կանցկացնեն 12 դասական պարտիա: Ոչ ոքի արդյունքի դեպքում կանցկացվի թայ-բրեյք:
 
Կարլսենն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2013թ. նոյեմբերին՝ Հնդկաստանի Չենայ քաղաքում 6.5:3.5 հաշվով պարտության մատնելով Անանդին:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: