Նորություններ

Հայաստանը` Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի նիստի անդամ

Կրթական 2014-09-18

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման` ս.թ. սեպտեմբերի 17-ից մեկնարկել է Հռոմում Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի նիստը, որը կտևի մինչև սեպտեմբերի 19-ը:
Նիստին որպես համանախագահող երկիր մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: 
 
Օրակարգում ընդգրկված են Բոլոնիայի գործընթացի կառուցվածքային բարեփոխումների ներդրման, հարատև կրթության, շարժունության ու միջազգայնացման մասին մի շարք հարցեր:
 
Նախատեսվում են քննարկումներ Բոլոնիայի գործընթացի ապագայի վերաբերյալ, և այդ համատեքստում ներկայացվելու է Հայաստանի դիրքորոշումը:
 
Անդրադարձ կլինի նաև 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին առնչվող կազմակերպչական և բովանդակային հարցերին:
 
Աղբյուրը` edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: