Նորություններ

Նոր ուստարին Թբիլիսիի միակ հայկական դպրոցում

Կրթական 2014-09-16

Թբիլիսիի միակ հայկական թիվ 104 դպրոցը նոր ուսումնական տարում ընդունել է 22 առաջին դասարանցիների: Ըստ Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնի տեղեկացման` դպրոցի տնօրենի պաշտոնակատար Իրինա Ժամկոչյանը հայտնել է, որ դպրոցը պատրաստ է սկսել ուսումնական տարին:
«Դպրոցն ստացել է անհրաժեշտ դասագրքերի ամբողջական քանակը: Բոլոր առաջին դասարանցիներին բաժանվել են դասագրքերը, որոնցով նրանք պետք է սովորեն ամբողջ տարվա ընթացքում» -, նշել է պաշտոնակատարը:
 
Իրինա Ժամկոչյանը հավելել է նաև, որ տարին լինելու է հագեցած բազում նոր ծրագրերով և մտահղացումներով, որոնք իրականացվելու են աշակերտների, ուսուցիչների, ծնողների ընդհանուր ուժերով:
 
Նոր ուսումնական տարին պատրաստ սկսել են նաև Սամցխե Ջավախքի, Քվեմի Քարթլիի տարածաշրջանների և Բաթումիի բոլոր հայկական կրթօջախները:
 
Աղբյուրը` www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: