Նորություններ

Աշխատանքային այց ԳԴՀ

Կրթական 2014-09-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հերթական աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասում:
Այցը պայմանավորված էր Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և էկոնոմիկայի նախարար Հարթմութ Մյոլլրինգի հրավերով:
 
Նախատեսված է երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագրի և Մագդեբուրգի համալսարանական կլինիկայի և Երևանի պետական բժշկական համալսարանի միջև համաձայնագրի ստորագրում:
 
Պատվիրակությունը կայցելի նաև Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոն: Այցի ընթացքում կանցկացվեն նաև այլ աշխատանքային հանդիպումներ:
 
Աղբյուրը` edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: