Նորություններ

Հրաչիկ Բաբայանը նվաճել է արծաթե մեդալ

Սպորտ 2014-08-21

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան Հրաչիկ Բաբայանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան) Չինաստանի Նանջինգ քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում այսօր նվաճել է արծաթե մեդալ:
Օդամղիչ հրացան 10 մետր մրցաձևի եզրափակիչ փուլում՝ 204.3 միավորով մեր հրաձիգն իրենից առաջ է թողել միայն չինացի Հաորան Յանգին (209.3 միավոր):
 
Հրաձիգները խաղերին մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի մարզչական ղեկավարությամբ:

Աղբյուր՝ http://www.1in.am/

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: