Նորություններ

Mars-ի ըմպելիքներում բացիլներ են հայտնաբերվել

Ուշագրավ 2014-08-18

Mars-ը եվրոպական որոշ երկրներում շրջանառությունից կհանի իր ըմպելիքները՝ բացիլների պատճառով
Mars ընկերության ըմպելիքների արտադրության բաժնից հայտնել են, որ Գերմանիայի, Նիդերլանդների և Ֆրանսիայի շուկաներում ըմպելիքների որոշ արտադրանքներ հանվել է շրջանառությունից, հայտնում է lenta.ru ռուսական լրատվական կայքը: 
 
Mars Chocolate Drinks & Treats կայքում պարզաբանվում է, որ որոշումը կայացվել է այն պատճառով, որ հնարավոր է՝ ըմպելիքների մեջ բացիլներ կան: 
 
Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ շրջանառությունից հանվելու ենթակա են կաթնային կոկտեյլները, որոնք վաճառվում են 750,350 և 376 մլ տարողությամբ պլաստիկ շշերում և ունեն մինչ 2014թվ.-ի դեկտեմբերի 19-ը և մինչ 2015թվ.-ի ապրիլի 11-ը պահպանման ժամկետներ: 
 
Մասնավորապես, այդ արտադրանքներն են՝ Galaxy Smooth Milk, Milky Way Milk, Mars Caramel Milk, Skittles Fruits Drink, Mars Milk, Starburst Strawberry Drink, Bounty Drink, Snickers Shake и Skittles Wildberry Drink անվանումը կրող ըմպելիքները:

Աղբյուր՝ http://www.tert.am/

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: