Նորություններ

Բարձրագույն կրթությունն ուշադրության կենտրոնում է

Կրթական 2014-07-22

Ըստ ԿԳՆ մամուլի ծառայության` ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթությանն առնչվող մի շարք հարցեր:
Այսպես, դիտարկվել են ԵՄ-ի գործառույթային շրջանակներում իրականացվող «Տեմպուս» և «Էրազմուս+» ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:
 
Նախարարը կարևորել է հայաստանյան կողմի մասնակցությունն այդ ծրագրերին` շեշտելով նախարարության ակտիվ ընդգրկվածության անհրաժեշտությունը:
 
Արմեն Աշոտյանը և Տրայան Հրիսթեան անդրադարձել են նաև նոր ծրագրերին առնչվող կառուցվածքային և բովանդակային մի շարք հարցերի:
 
Աղբյուրը` edu .am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: