Նորություններ

Մրցանակակիրնեը հայտնի են

Կրթական 2014-07-21

ՀՀ նախագահի սահմանած Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ շնորհվել է Ֆելիքս Ահարոնյանին, Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին:
Ֆելիքս Ահարոնյանին առաջադրել է Լինչեի ազգային ակադեմիան (Իտալիա) «Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար» (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա և Մաքս Պլանկի անվան միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա):
 
Իգոր Կարաչենցևին (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան) և Բրենթ Թալիին (Հավայան կղզիների համալսարանի աստղագիտական ինստիտուտ, ԱՄՆ) առաջադրել է Հատուկ աստղադիտարանը «Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»:
 
Մրցանակի 500.000 դոլար գումարից Ֆելիքս Ահարոնյանին կհատկացվի 250.000 ԱՄՆ դոլար, իսկ Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին` 125.000-ական ԱՄՆ դոլար:
 
Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 18-ին` Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը: Մրցանակները կհանձնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
 
Աղբյուրը` www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: