Նորություններ

Մայրիկներին նվիրված ցերեկույթ Ջերմուկի թիվ 1 դպրոցում

Կրթական 2014-04-18

Որքան մեծ երջանկություն է, երբ մայրիկը մեր կողքին է, և որքան մեծ իմաստություն է պետք դա ժամանակին գիտակցելու համար… Որքա՜ն լուսավոր ու հուզառատ են մայրիկներին ուղղված նամակները…Այդ նամակները փոքրիկների անսահման սիրո յուրօրինակ վկաները դարձան:
Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում դրանք կրկին ջերմություն ու քնքշություն բերեցին մայրական նուրբ հոգիներին: Մայրիկներին գովերգելու օրը հերթական առիթն էր նրանց ավելի մոտ լինելու, նրանց կողքին զվարթ ու հետաքրքիր օր ապրելու համար: Այդպես գարունն ավելի ջերմացավ, երգերն ու խոսքերը ավելի լուսավոր հնչեցին: Փոքրիկների համար լավագույն հնարավորություն էր փաստելու համար, որ մայիկն իր ամենամտերիմ ընկերն է, որ առանց նրա օրը խառնաշփոթ է, որ առանց մայիկի տխուր է, անհետաքրքիր, որ լույսի շող է մոր ժպիտը, որ արևը ժպտում է մայրիկի ժպիտով, որ մայրիկների ծով սրտի հետ են համեմատվում աշխարհում ամենավեհ ու բարձր արժեքները: Նրանք են երեխային օգնում ճանաչել ու սիրել այս լուսավոր աշխարհը, նրանք են անսպառ հույսի, երազանքների համար պարարտ հող նախապատրաստում փոքրիկի սրտում:
 
Հատկապես հուզառատ էին ուսուցիչ-մայրերին ուղղված նամակները, որոնք ամբարել էին իրենց արդեն հասուն երեխաների սրտի թրթիռը: Նրանց նամակները, բնականաբար, լիքն էին ներման, զղջման, կարոտի հուզառատ տողերով, և ցանկալի էր առիթը այդ զգացմունքները բարձրաձայնելու համար: 
 
Թող բոլոր փոքրիկներին արևի առաջին շողի հետ արթնացնի մայիրկի ջերմ ժպիտը, թող նրանց արցունքները սրբեն հոգատար մայրերը, թող հուսահատության ու լքվածության պահին նրանք գտնեն ամենամեծ մխիթարող - մայրիկին, թող հոգեկան ջերմությունն ու գուրգուրանքը գտնեն մոր գրկում և թող երբեք չուշանա փոքրիկի անկեղծ խոստովանությունը…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: