Նորություններ

Բաց դաս Բյուրեղավանի հիմնական դպրոցում

Կրթական 2014-04-17

Օրերս Բյուրեղավանի հիմնական դպրոցի 3-րդ «գ» դասարանում անցկացվեց օրինակելի դաս «Ասք լավաշի մասին» խորագրով: Դասը սկսվեց հեղինակին բնութագրելով: Հայկ Խաչատրյանի կենսագրությունը ներկայացնելուց հետո անդրադարձան ասք բառի բացատրությանը: Ներկայացրեցին դասը մանրամասնորեն: Անդրադարձ կատարվեց հին ու նոր Հայաստանների միջև, նշեցին թագավորներին, խոսեցին նրանց գործունեությունից, կանգ առնելով Արամի թագավորության ժամանակաշրջանին:
Կարևորեցին լավաշը, դասի գլխավոր միտքը կապեցին նրա հետ, որի միջոցով Արամը փրկեց հայրենիքը: Կիրառվեցին մեթոդներ, որոնց միջոցով ամփոփվեց լեզվական աշխատանքը` ածական  անունը: Այնուհետև անդրադարձ կատարեցին ուղղագրական արժեք ներկայացնող բառերին: Հարցերի միջոցով մանրամասն ամփոփվեց դասը, ընտրովի ընթերցանության միջոցով վեր հանեցին թեմայի գլխավոր միտքը:
 
Դասն ավարտվեց աղոթքով, որը վերագրված էր հացի արարմանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: