Նորություններ

Սպորտլանդիա Մ. Մաշտոցի անվան թիվ1 հիմնական դպրոցում

Սպորտ 2014-04-14

Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ1 հիմնական դպրոցում անցկացվում էր սպորտլանդիա՝ մայիսյան հաղթանակներին նվիրված: Աշակերտները և ֆիզկուլտուրայի ուսուցիչները ջերմեռանդորեն պատրաստվում էին սպորտլանդիային. օրը նպատակային էր, իսկ հաղթանակը՝ կարևոր:
Մրցումներն ընթանում էին 5-6-րդ դասարանների միջև, որոնք անցան լարված և թեժ պայքարում: Աշակերտներն իրար չէին զիջում ճկունությամբ և արագաշարժությամբ: Մեծ դեր էր խաղում նաև թիմերի կազմակերպվածությունն ու տրամաբանությունը, ճիշտ և ժամանակին կոմնորոշվելը:
 
Մրցավարական հանձնաժողովը ուշի-ուշով հետևում էր խաղերին: Հաղթեցին այն դասարանները, որոնք ավելի լրջորեն և կազմակերպված մոտեցում ցուցաբերեցին: Բազմաթիվ համակիրների աջակցությունը դրականորեն ազդեց մրցումների հաջողության վրա: Ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Հ. Խաչատրյանը և Մ. Սիմոնյանը ոգևորվեցին՝ տեսնելով իրենց աշակերտները սպորտային հաջողությունները: Հաղթող ճանաչվեցին 6 «բ» դասարանի աշակերտները: Հաղթող դասարանը և լավագույն մասնակիցները դպրոցի տնօրենության կողմից արժանացան պատվոգրերի:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: