Նորություններ

Գեղեցիկ միջոցառում Մ. Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցում

Ուշագրավ 2014-03-24

Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում էր: Միջոցառում, որ յուրահատուկ էր, միջոցառում, որ անսովոր իրարանցում էր առաջացրել դպրոցում, միջոցառում, որ դպրոց էր հրավիրել թե՛ մեծերին, թե՛ փոքրերին:
Հետաքրքությունը այնքան մեծ էր, որ դահլիճը լեփ լեցուն էր հյուրերով, ծնողներով, որոնք անհամբեր սպասում էին «օրվա գեղեցկուհիներին և գեղեցիկ ասպետներին»: Քանի որ կանանց միամսյակ էր նշվում, միջոցառման կազմակերպիչները չէին շեղվել թեմայից. եղան շնորհավորանքներ, գեղեցիկ խոսքեր:
 
Միջոցառման մասնակիցները 1-9-րդ դասարանների կողմից ընտրված գեղեցկուհիներն էին՝ իրենց զուգընկերների հետ, որոնք պետք է ցուցադրեին իրենց հմայքը, փայլը, գեղեցիկ ժպիտը, նազելի քայլվածքը: Մասնակիցները պետք է ներկայանային երեք համազգեստներով: Ժյուրին մասնակիցներից պետք է ընտրեր  «Լավագույն զույգ», «Միսս ժպիտ», «Միսս նրբագեղություն», «Միսս հայուհի», «Միսս համեստություն» և «Միսս դպրոց» անվանակարգերը:
 
Ժյուրիի կազմում էին դպրոցի տնօրեն՝ Ա. Նիկողոսյանը, փոխտնօրեն՝ Լ. Ներսիսյանը, Մ. Վարդանյանը, Դդմաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Ս. Գալստյանը, Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Է. Գևորգյանը, պարուսույց՝ Ա. Ղարիբյանը:
Միջոցառումը ընթանում էր լարված, հաճելի և հետաքրքիր սցենարով: Յուրաքանչյուր ցուցադրումից հետո հայտարարվում էր երաժշտական ընդմիջում:
 
Վերջին ցուցադրումը ազգային տարազն էր, որտեղ փոքրիկ հայուհիները փայլեցին իրենց նազանքով, հմայքով, պարով:
Ժյուրին շատ բարդ և դժվար ընտրության առաջ էր կանգնած, բայց նրանց անաչառ և անկողմնակալ քննարկումից հետո հայտնի դարձան գեղեցիկ օրվա հաղթողները՝ համապատասխան անվանակարգերում:
 
Մյուս մասնակիցները ստացան շնորհակալագրեր:
 
Հրավառությունը, ծափահարությւոնները, ուրախ տրամադրությունը հավաստումն էր այն բանի, որ միջոցառումը կայացավ, որ  մարդիկ կարիք ունեն նման գեղեցիկ պահերի:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: