Նորություններ

Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցի սաները այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ

Կրթական 2014-03-24

«Dasaran.am» կրթական ծրագիրը շարունակում է խրախուսել աշակերտիներին և որպես պարգև Երևան քաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները ստանում են Հայաստանի ազգային պատկերասրահ այցելելու հնարավորություն: Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցի սաները ևս արժանացան հաճելի անակնկալի:
«Ուրախ ենք, որ այդ համագործակցությունը նոր որակ է ստացել և մենք ընդգրկվել ենք «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից իրականացվող գեղագիտական դաստիարակության զարգացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում»,- նշեց դպրոցի տնօրենը:
 
Այսպես Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի 24 աշակերտ, նրանց դասղեկ Արփինե Վասիլյանը, ծնողներ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ: Տպավորություններն առավել քան դրական էին: Աշակերտները ծանոթացան ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային մշակույթի հայտնի շատ ստեղծագործողների աշխատանքների հետ:
 
Պատկերասրահի աշխատակիցները սիրով ընդունեցին աշակերտներին, ներկայացրեցին պատկերասրահի ցուցադրումները, պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին: Օրը տպավորիչ էր, իսկ աշակերտները, նոր գիտելիքներ ձեռք բերած, վերադարձան դպրոց:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: