Նորություններ

«Dasaran.am» կրթական ծրագրի վերապատրաստումներին արդեն իսկ մասնակցել են 35.000 ուսուցիչներ

Կրթական 2014-03-24

Այս անգամ «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Արարածոտնի մարզ՝ տեղի գյուղական համայնքի 81 դպրոցների ավելի քան 160 ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնելու նպատակով:
Հաջորդ կանգառը Լոռու մարզն էր, ուր 98 դպրոցներ ևս միացան «Dasaran.am» կրթական ծրագրին՝ հաջողությամբ անցնելով վերապատրաստման գործընթացը:
 
Վերապատրաստումները միտված էր օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:
 
Ինտերակտիվ մեթոդով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլև տեղում՝ համակարգիչների առջև, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև  «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն ուղեցույց, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:
 
Նշենք նաև, որ վերապատրաստումներին արդեն իսկ մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ 10 մարզերի ավելի քան 35.000 օպերատորներ և ուսուցիչներ:
 
Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագիրը վայելում է ՀՀ ԿԳ նախարարութան և Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, իսկ մարզերում համապատասխան գործունեությունն իրականացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրը գործում է անվճար հիմունքերով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: