Նորություններ

«Եկեք ստեղծենք ավելի արդյունավետ hամացանցը միասին» խորագրով դաս Վ.Համբարձումյանի անվան դպրոցում

Կրթական 2014-03-21

Երևանի Վ.Համբարձումյանի անվան համար 12 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհու Գայանե Սամվելյանի նախաձեռնությամբ մի խումբ 7-րդ դասարանցիներ որոշեցին պատրաստել էլեկտրոնային ցուցադրումներ «Եկեք ստեղծենք ավելի արդյունավետ hամացանցը միասին» խորագրի ներքո:
Ցուցադրումները պատրաստել էին 7 դասարանի աշակերտներ` Լուսինե Միրզոյանը, Լիանա Ավագյանը, Դիանա Ավագյանը, Նարեկ Պետրոսյանը, Աստղիկ Բերուջանյանը, Արսեն Բադալյանը:
 
Թեմաներն էին՝
1. Ի՞նչ է համացանցը:
2. Սոցիալական կայքերի պատմությունը:
3. Էլեկտրոնային փոստ:
4. Էլեկտրոնային փոստից օգտվելու կանոններ:
5. Վիրուսներ:
6. Հակավիրուսային ծրագրեր:
7. Անվտանգության կանոններ:
 
Աշակերտները ներկայացրեցին իրենց ընտրած թեմաները: Ցուցադրումներ պատրաստող աշակերտները որոնել և բազմաբովանդակ տեղեկություններ էին գտել համացանցից և տեղադրել իրենց աշխատանքներում: Այնուհետև նրանք առաջարկեցին այդ աշխատանքները ներկայացնելն 6-րդ դասարանցիներին և կազմակերպել քննարկումներ տվյալ թեմաների վերաբերյալ:
 
Դասի վերջում կատարվեց անդրադարձ. աշակերտները նշեցին, թե ինչ նոր և օգտակար տեղեկություններ ստացան ցուցադրման ընթացքում և ինչպես կօգտվեն համացանցից հետագայում: Աշակերտները դասի վերջում պատասխանեցին մի շարք հարցերի:
 
Դասին ներկա էին աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ: 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: