Նորություններ

Անակնկալները շարունակվում են

Սպորտ 2014-03-18

Սիրելի դպրոցականներ, «Play City» զվարճանքների կենտրոնը շարունակում է իր հաճելի անակնկալերը մատուցել ձեզ՝ լավ սովորելու դիմաց, տեղեկացնելով, որ «Սովորենք՝ զվարճանալով» ակցիան արդեն ավարտվել է, սակայն մինչև ս. թ. մարտի 21-ը աշակերտները կարող են իրենց օրագրով ներկայանալ «Play City» ընկերություն և օգտվել հաճելի նվեր-ծառայությունից։
Տեղեկացնենք նաև, որ «Սովորենք՝ զվարճանալով» ակցիայի շրջանակներում «Play City»-ն արդեն իսկ հյուրընկալել է Հայաստանի 50 դպրոցների 300-ից ավել աշակերտների, որոնցից 100-ը միայն մարզերից։
 
«Վստահ ենք, որ անկախ ակցիաներից և խրախուսանքներից աշակերտները քաջ գիտակցում են ուսման կարևորությունը և դերը իրենց հետագա կյանքում,- ասում է «Play City» ընկերության ղեկավարությունը, շնորհակալություն հայտնելով բարձր առաջադիմություն և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար»։
 
Բոլոր դպրոցականներին մաղթում ենք ուրախ արձակուրդներ և գերազանց առաջադիմություն։
 
Սպասեք նոր անակնկալների։

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: